Նորություններ

ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը շարունակվում է առաջադրանքների կատարումը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:

«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում:

Երեսուն դիտակետերում ՌԴ խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը:

Նախորդող օրը պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:

2022թ. դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Լաչինի միջանցքը` շրջափակման մեջ պահելով Արցախի Հանրապետության բնակչությունը:

Back to top button