Նորություններ

Լոս Անջելեսի նահանգապետարանի առջեւ հայերն ի աջակցություն Արցախի՝ ակցիա են իրականացնում

Լոս Անջելեսի նահանգապետարանի առջեւ հայերն ի աջակցություն Արցախի՝ ակցիա են իրականացնում։ Նրանց ձեռքին, ավտոմեքենաների վրա փակցված է Արցախ դրոշը։ Ակցիայի մասնակիցները նաեւ ավտոերթ են կազմակերպել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Արցախը հումանիտար աղետի շեմին է։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։

Back to top button