Նորություններ

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն

 

 

Երևան

-2 °C

 

search

menu

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն

Մեր երկրին բաժին հասած փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր …

Մեր առաքելությունն է երեխաներին ժառանգություն թողնել խաղաղ հայրենիք, միասին …

Զինվորականները մշտապես Հայոց հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են. …

«Պետք է հասկանանք, որ հեշտ չի լինելու». ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարն …

Հայաստանի կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել հայ մեծերի հիշատակին …

Մենք լինելու ենք «Եռաբլուր»-ում, հետո՝ գնալու հրապարակ. Գարիկ Պապոյանը հանդես …

Հանրապետության բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական …

Բոլորիս նպատակը մեկն է՝ հզորացնել մեր երկիրը, ուժեղացնել մեր անվտանգությունը․ …

Լևոն Բալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի եղբայրական ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Վլադիմիր …

Արցախցի 3 ծանր հիվանդ ևս Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր տեղափոխվել է Երևան

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման …

Դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը․Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության …

ՀՀ վարչապետը հյուրընկալել է Սյունիքի մարզի մի խումբ դպրոցականների

Լաչինի միջանցքը հետևանք է Արցախի կարգավիճակի չլուծված հարցի, ԱՄՆ-ն նախատեսում …

Ալեն Սիմոնյանն այցելել է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին …

Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները, կոչերն այլևս քրեորեն …

ՀՀ վարչապետը ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու …

Մտահոգիչ է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունների …

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն

02/01/2023

schedule

17:15

#Սերժ Սարգսյան #ՀՀ դատախազություն #Տիգրան Սարգսյան #Հայաստան #Մայր Աթոռ Ս. Էջմիածին

 

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք azdarar.am կայքում տեղադրված հայտարարությունից:

 

 

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

 

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

 

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2023 թվականի հունվարի 11 ին՝ ժամը 11:30-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը սկսեց լայն շրջանառվել այն ժամանակ, երբ 2020 թվականի ապրիլի 15-ին հայտարարություն տարածվեց, որ քրեական գործերից մեկի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել արքեպիսկոպոս Կճոյանին, շուրջ 8 տարվա պատմություն ուներ։ Խոսքը տարիներ առաջ բացահայտված, սկանդալային հայտնի գործերից մեկի՝ Կիպրոսի օֆշորային գործի մասին է, որի շրջանակներում նշվում էր նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։

 

Ըստ ԱԱԾ-ի՝ Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, — խմբ.) հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին ներդրում կատարել։

 

Այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ` մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:

 

Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոսով բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

 

Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո՝ 2013 թվականի ընթացքում, նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել:

 

Նշենք, որ Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում, այնուհետև՝ 2022 թվականին, մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ սույն գործը կարճվել է:

 

Ըստ տարբեր հրապարակումների էլ՝ Աշոտ Սուքիասյանը նաև «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա էր նվիրել Կճոյանին, որը հանրության շրջանում լայն քննարկումների տեղիք էր տվել:

 

Տարիներ առաջ էլ Կճոյանը Սերժ Սարգսյանից զենք էր նվեր ստացել, որը ևս հանրության շրջանում լայն քննարկումների և քննադատությունների առիթ էր դարձել:

Back to top button