Նորություններ

Մահվան ելքով վրաերթ՝ Ավանի կամրջի մոտակայքում․ Dodge-ի վարորդը եղել է սթափ և փախուստի չի դիմել

Հունվարի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմանում Երևանի բնակիչ 29֊ամյա Կարեն Ղ.-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 55-ամյա Մարինե Ս․-ին, գրում է shamshyan.com-ը:

 

Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

 

Մահվան ելքով վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքից։

Back to top button