Նորություններ

Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին` պայքարն է. Սերժ Սարգսյան

Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին ՊԱՅՔԱՐՆ է, քանի դեռ մեր պետականության խարխլված հիմքերը կրկին չեն ամրացել, մեր սահմանները անառիկ չեն դարձել, քանի դեռ թշնամու առաջ ներսից մեր դարպասները բացողները խստագույն պատժի չեն արժանացել, և խաղաղություն մուրալը չի դարձել խաղաղություն պարտադրել: Նման հայտարարությամբ է հանդես եկել  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ուղերձում:

«Սուրբ Ծննդյան հուսաբեր խորհուրդը այս դժվարին ժամանակներում թող նոր վճռականություն, կամք ու կորով հաղորդի Հայրենիքի բոլոր նվիրյալներին՝ Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում՝ ՀՈՒՅՍՈՎ, ՀԱՎԱՏՈՎ ու ՍԻՐՈՎ տանելու ՊԱՅՔԱՐԻ ջահը մինչև հաղթական հանգրվան», — նշել է նա:

Back to top button