Նորություններ

Գարեգին Բ–ն ցավակցական ուղերձ է հղել Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են Մար աթոռի տեղեկատվական համակարգից։
«Ավելի քան 70 տարի Նորին Սրբությունն անսահման նվիրումով ու հանձնառությամբ ծառայեց եկեղեցուն և կարևոր դեր խաղաց կաթոլիկ աստվածաբանական ավանդության զարգացման գործում: Մենք ջերմորեն ենք հիշում նրա հետ մեր հանդիպումները և գոհություն ենք հայտնում Աստծուն երջանկահիշատակ պապի՝ եկեղեցուն տարիների նվիրյալ ծառայության համար։ Խնդրում ենք բարերար Աստծուն ընդունելու նրան իր հավիտենական երանության մեջ»,–ասված է Գարեգին Բ–ի ցավակցական ուղերձում։

Back to top button