ՄիջազգայինՆորություններ

Գերմանիայում գազի եւ էլեկտրաէներգիայի գները կմնան առնվազն երկու անգամ ավելի բարձր, քան եղել են մինչ էներգետիկ ճգնաժամը

Գերմանիայում գազի եւ էլեկտրաէներգիայի գները կմնան առնվազն երկու անգամ ավելի բարձր, քան եղել են մինչ էներգետիկ ճգնաժամը, չնայած կառավարության միջոցառումներին։ Այդ մասին Westdeutschen Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայում էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրող, RWE-ի գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերը։

Նրա խոսքով՝ օրենքը, որը հաջորդ տարի ուժի մեջ կմտնի էներգիայի գների աճի դեմ պայքարելու համար, չի խանգարի գների կրկնապատկմանը։

Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատն այս ամիս ընդունել է մոտ 100 միլիարդ եվրո արժողությամբ օրինագիծ՝ հունվարից տնային տնտեսությունների եւ արդյունաբերության համար էլեկտրաէներգիայի եւ գազի գները նվազեցնելու համար:

Կրեբերը հավելել է, որ իր գների կանխատեսումը պայմանավորված է էներգիայի սպառման 20%-ով կրճատմամբ, ինչը «իրական մարտահրավեր» կլինի շատ տնային տնտեսությունների համար:

Back to top button