ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 60 մարդ է զոհվել

ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է 63-ի։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:

Երկրի հյուսիս-արևելքում և արևմուտքում արձանագրված տարերային աղետն անվանել են «դարի մրրիկ»:

Զոհերի ընդհանուր թվի կեսից ավելին մահացել է Նյու Յորքի Էրի օկրուգում։ Այնտեղ գտնվող Բուֆալո քաղաքն իր վրա է վերցրել տարերքի ամենաուժեղ հարվածներից մեկը։ WIVB հեռուստաալիքը հայտնում է, որ քաղաքում թալանի դեպքեր են գրանցվում։

Մահվան դեպքեր են գրանցվել ևս 11 նահանգներում, այդ թվում՝ Կանզասում, Կենտուկիում, Միսսուրիում, Օհայոյում և Թենեսիում։

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով շուրջ 5 հազար չվերթ է չեղարկվել, եւս 14 հազար չվերթ հետաձգվել է։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարել ձնաբքի պատճառով։

Back to top button