Նորություններ

Իրանի պետական հեռուստաընկերության եթերից հնչեցվել է «Արցախ» անվանումը

Իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը ԻԻՀ պետական հեռուստաընկերության լրատվական ալիքի եթերում խոսել է Լաչինի միջանցքի փակման մասին՝ կիրառելով «Արցախ» բառը:

Փորձագետը ներկայացրել է, թե Լաչինը փակելով հումանիտար ինչ ճգնաժամ է ստեղծել Բաքուն: Նա շեշտել է, որ բնապահպանների անվան տակ միջանցքը փակել են ադրբեջանցի զինվորականները:

Ըստ Մովահեդիանի, որպես Լաչինի միջանցքի փակման դեմ բողոքի նշան, Հայաստանը հրաժարվել է Մոսկվայի եռակողմ հանդիպումից:

Նշենք, որ սա աննախադեպ է իրանական հեռուստաեթերի համար, երբ պետական հեռուստաընկերության եթերից հնչեցվում է «Արցախ» անվանումը:

regionmonitor.com

Back to top button