ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Ինչու՞ է Ադրբեջանը գնալով ավելի սանձարձակ դառնում, ո՞րն է ելքը փակուղուց. Արման Թաթոյանը՝ «Կարեւորի մասին»

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում զրուցել ենք Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հետ:

«Ստեղծված է բարդ իրավիճակ եւ դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը հետեւողական շարունակում է իր քաղաքականությունը, իսկ դա հայատյացության եւ թշնամանքի քաղաքականություն է: Քաղաքականություն, որով Ադրբեջանը ռազմավարական նպատակներ ունի՝ ստանալ Արցախն առանց հայերի՝ որպես տարածք, եւ դրան հասնել ցանկացած գնով, այդ թվում բնաջնջման»,-հայտարարեց Արման Թաթոյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը, բացի Արցախից, Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ էլ հավակնություններ ունի եւ դա չի թաքցրել երբեք:

Ըստ Արման Թաթոյանի, Ադրբեջանը գնալով ավելի սանձարձակ է դառնում, որովհետեւ գործում է անպատժելիության մթնոլորտում, չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անում են հայտարարություններ, կոչեր:

Back to top button