ՆորություններՏնտեսական

Աշխարհը կարծես փոքրացել է, ժամանակն էլ՝ արագացել. Ամանորյա առևտուրը Գյումրիում

Ամանորյա առևտուրը Գյումրիում ակտիվ է՝ անկախ Հայաստանում և Արցախում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձություններից:

Մարդիկ խոստովանում են՝ անտրամադիր են Արցախի սահմանին տիրող իրավիճակի պատճառով, բայց Նոր տարին նշելու են: Նախատոնական գնաճը զգալի է, անկախ այն հանգամանքից, որ արտարժույթն արժեզրկվել է, հայկական դրամն՝ արժևորվել: Դա պետք է, որ ՀՀ բնակիչների համար ավելի շատ դրական հետևանքներ ունենար, բայց հայաստանյան տնտեսության մեծ կախվածությունն արտաքին ազդակներից, նաև մանրածախ առևտրում մի քանի միջնորդների առկայությունը, թույլ չի տալիս, որ սպառողը շահի, նա կրկին տուժողի դերում է:

Գնաճը զսպել չի հաջողվում, իսկ տարադրամի արժեզրկումը, ամեն տարվա նման, արտագնա աշխատանքի մեկնածների ընտանիքների համար խնդիրներ է ստեղծում:

Մանրամասները ԳԱԼԱ-ի տեսանյութում:

 

Back to top button