ՄիջազգայինՆորություններՏնտեսական

Հարևան երկրների համեմատ հացի գինը Վրաստանում ամենացածրն է․ Դոլիձե

Վերջին շրջանում, ի տարբերություն այլ ապրանքների, հացի գինը չի բարձրացել, և այն պահպանում է իր մակարդակը, այս մասին «Մթավարի արխիին» հայտնել է Վրաստանի հացի արդյունաբերության միության նախագահ Մալխազ Դոլիձեն։ Նրա խոսքով՝ հարեւան երկրների համեմատ հացի գինը Վրաստանում ամենացածրն է։

«Ուզում եմ ձեզ ասել, որ գինը, ինչպես մենք կանխատեսել էինք, իսկապես պահպանվել է և, ի տարբերություն այլ ապրանքների, վերջին շրջանում չի փոխվել, ընդհանուր առմամբ 1,5 լարիի սահմաններում է, ինչը շատ ավելի ցածր է, քան մեր հարևան երկրներում։

Ներկայումս Վրաստանում 50 կիլոգրամանոց ալյուրի գինը՝ ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներկրվող, 70 լարի է, ինչը արտադրողներին հնարավորություն է տալիս պահպանել գինը»,- ասել է Մալխազ Դոլիձեն։

Դոլիձեն հավելել է, որ Վրաստանը ներկայումս ունի ցորենի և ալյուրի 3 ամսվա պաշար, որի հիմնական մասը ներկրվում է Ռուսաստանից։

aliq.ge

Back to top button