Որևէ երկիր չի ուզում խաղաղապահ ուղարկել, մոռացե՛ք դրա մասին. Արցախն էքսպերիմենտների դաշտ չէ. Դավիթ Բաբայան

Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադարձել է այն քննադատություններին, թե ռուս խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու պահանջն անիրական է և անտեղի: Բաբայանի խոսքով որեւէ այլ երկիր պատրաստ չէ խաղաղապահ ուղարկել Արցախ:
«Հետաքրքիրն այն է, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ այս կարծիքները 100 տոկոսով համընկնում են Ադրբեջանից հնչող կարծիքներին: Արցախը գտնվում է օրհասական վիճակում, Արցախն էքսպերիմենտների դաշտ չէ»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում:
«Ռուս խաղաղապահը մանդատի հետ խնդիր ունի: Նրանք չեն կարող պարտադրել խաղաղություն, իրավունք չունեն կրակելու ագրեսորի դեմ. միայն մի դեպքում՝ եթե իրենք հարձակվեն կամ սպանեն մեկին: Հիմա մենք ասում ենք՝ խաղաղապահներն այնտեղ են, էքսպերիմենտների չենթարկենք մեր հայրենիքը՝ ծանր վիրավոր: Ուղղակի պետք է ընդլայնել խաղաղապահների լիազորությունները, ստանան մանդատ եւ ստանան հնարավորություն պարտադրելու խաղաղությունը»,-նշեց Բաբայանը: