Ու՞մ է ձեռնտու միջանցք փակելը, ովքե՞ր են «հարց լուծողներն» ու «շահառուները». «Առանցքում»

«Ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակումը կարծես բեմականացված թատրոն լինի»: ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արթուր Մկրտչյանը:
Նրա դիտարկմամբ, բնապահպանական խնդիրները միջանցք փակելու համար ընդամենը պատրվակ են, ադրբեջանցիների շահարկած Դրմբոնի և Կաշենի ոսկու և պղնձամոլիբդենի հանքավայրերն այդքան ահռելի չեն, որ միլիարդների կամ տրիլիոնների շահույթ ապահովեն:
Ըստ տնտեսագետի, ելքը ոչ թե միջազգային կառույցներից օգնություն հայցելն է, այլ սեփական ուժերին ապավինելը. հզոր բանակ ստեղծելով Ադրբեջանի սադրանքներին դիմակայելը:
Հայաստանը կարող է ստեղծել ուժեղ տնտեսություն և հզոր բանակ, վստահ է նա, հստակ հաշվարկներ է բերում: Արթուր Մկրտչյանի խոսքով՝ «թղթե շերեփի» ժամանակները պետք է մոռանալ և այլ պահանջներով առաջ գնալ, իսկ այդ դեպքում ի հայտ կգան նաև դաշնակիցներ: