Նորություններ

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի պատանիները կոչ-խնդրանքով դիմել են միջազգային հանրությանը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանն ընդառաջ իրենց ուղերձն են հղել «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի պատանիները, հայտնում է Artsakh Public Tv-ն:

Բոլոր պատանի ֆուտբոլիստների նման, նրանք ուզում են դառնալ աշխարհի չեմպիոններ, բայց այսօր նրանց միակ երազանքն այն է, որ աշխարհին կապող Արցախի միակ ճանապարհն ապաշրջափակվի:

Արցախցի պատանիները կոչ-խնդրանքով դիմել են միջազգային հանրությանը, աշխարհի առաջնության մասնակիցներին՝ Արցախի խնդրին ուշադրություն դարձնելու համար:

Back to top button