ՆորություններՔո ձայնը

«Շրջափակված Արցախ. կինս և նորածին Նարես ծննդատան պատուհանի մոտ». Դ. Ղահրամանյան

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շրջափակված Արցախ: Օր 5-րդ: Կինս և նորածին Նարես ծննդատան պատուհանի մոտ:
Էս լուսանկարի հետ նաև ուզում եմ համայն հայությանը ասել, որ Արցախի բոլոր երեխաների կյանքը վտանգված է: Արցախը բոլորիս կարիքն ունի: Անտարբեր մի եղեք, կանգնեք Արցախի երեխաների կողքին: Տանը մի նստեք, դուրս եկեք փողոցներ, մասնակցեք կազմակերպվող ցույցերին, բարձրացրեք ձեր ձայնը:
Հավատացեք, թուրքը Արցախով չի սահմանափակվելու, մտածեք այս մասին»:

Back to top button