Նորություններ
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները քննարկում են ունեցել Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերն առարկայական քննարկումներ են ունեցել Արցախի շուրջ ստեղծված իրադրության հնարավոր հանգուցալուծման, Արցախում ստեղծված ծանր իրավիճակի կարգավորման ուղիների եւ դրանցում «Պատիվ ունեմ» խմբակցության անելիքների մասին:
«Պատրաստ ենք անել ամեն ինչ, գործել հանուն Արցախի անվտանգության եւ բնականոն կյանքի ապահովման»,- նշել են խմբակցության ներկայացուցիչները:
Կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներում առավել խորացնել երկկողմ քննարկումները՝ ի շահ Հայաստանի ու Արցախի: