Նորություններ

Երևանում Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը․ վիրшվորին մեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում: Փրկարարները մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի օգտագործմամբ՝ կարողացան վարորդին դուրս բերել ավտոմեքենայից։ Այդ ընթացքում էլ վարորդին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեց օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Այնուհետև փրկարարները նրան դուրս բերեցին ավտոմեքենայից։ Բժիշկները կատարեցին հերթական ներկարկումն ու պարանոցին տեղադրեցին ֆիքսատոր։ Վիրավորը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button