ՆորություններՍպորտ

Քաթար-2022, Արգենտինա – Խորվաթիա. պայքար եզրափակիչ առաջին ուղեգրի համար

Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանա կիսաեզրափակիչ առաջին խաղը: Իրար հետ կհանդիպեն Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները:

Երկու թիմերն էլ քառորդ եզրափակիչ փուլը հաղթահարել են 11մ հարվածների օգնությամբ:

Աշխարհի նախորդ առաջնությունում նրանց միջև կայացած հանդիպումն ավարտվել է խորվաթների վստահ հաղթանակով՝ 3:0:

Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ.

Back to top button