Նորություններ
ՀՀ նախագահը միջազգային հանրությունից Լաչինի միջանցքի վերաբերյալ հրատապ արձագանք է ակնկալում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին:
Նախագահն ընդգծել է, որ միջազգային հանրության հրատապ արձագանքը խիստ անհրաժեշտ է:
«Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ավելի քան 120.000 երեխա, տարեց, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական նշանակություն ունեցող մուտքից Հայաստան և արտաքին աշխարհ։ Հերթական մարտահրավերի 2-րդ օրն էքզիստենցիալ վտանգի առջև կանգնած Արցախի ժողովրդի համար միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է»,-գրել է նա: