Նորություններ

«Շարունակելու եմ նպաստել ՀՀ զարգացմանն ու առաջընթացին»․ Համբարձում Մաթևոսյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Շնորհակալություն եմ հայտնում օրենսդիր և գործադիր մարմինների, պետական և միջազգային կառույցների բոլոր գործընկերներիս` արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի համար, շնորհակալ եմ իմ գրասենյակի աշխատակիցներին` իրենց ամենօրյա նվիրումի և բարդ աշխատանքի համար:

Ինչպես փոխվարչապետի պաշտոնն եմ ստանձնել ամենայն պատասխանատվությամբ, այնպես էլ հետագայում՝ ցանկացած կարգավիճակում, անելու եմ առավելագույնը` հնարավորություններիս սահմաններում նպաստելու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին։

Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ինձ վստահելու և երկրիս ծառայելու պատվին արժանացնելու համար: Խաղաղություն, սեր և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին»:

Back to top button