ՆորություններՍպորտ
This time for Africa․ Շակիրան շնորհավորել է Մարոկկոյի հավաքականին

Կոլումբացի երգչուհի Շակիրան շնորհավորել է Մարոկկոյի հավաքականին 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։
Մարոկկացիները հաղթեցին Պորտուգալիային (1:0) և դարձան աֆրիկյան առաջին թիմը, որը դուրս եկավ Աշխարհի առաջնության 1/2 եզրափակիչ։
«This time for Africa»,- գրել է Շակիրան Twitter-ում։
Այսպես է կոչվում Շակիրայի կատարած երգը 2010 թվականի Աշխարհի առաջնության համար, որն անցկացվել է Հարավային Աֆրիկայում։