ՆորություններՍպորտ
Անընդունելի է, որ արգենտինացի մրցավարը սպասարկի մեր խաղը․ Պեպե

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն արձագանքել է 2022 թվականի աշխարհի առաջնությունից իր թիմի դուրս մնալը՝ քառորդ եզրափակիչում Մարոկկոյին պարտվելուց հետո (0:1):
«Անընդունելի է, որ արգենտինացի մրցավարը սպասարկի մեր խաղը։ Չեմ ասում, որ նա պատրաստված է եկել այստեղ… բայց ի՞նչ խաղացինք երկրորդ խաղակեսում: Քանի՞ րոպե ավելացրեց նա:
Այն հինգ մրցավարները, ովքեր այսօր խաղադաշտում էին, արգենտինացիներ էին… Էլ ի՞նչ ասեմ, վերջում կտեսնենք, թե ով կհաղթի։
Մենք միակ թիմն էինք, որ ֆուտբոլ խաղացինք։ Մենք տխուր ենք։ Մենք որակներ ունեինք Աշխարհի առաջնությունում հաղթելու համար և ձախողվեցինք։ Ես հեռանում եմ տխրությամբ, քանի որ մենք հնարավորություն ունեինք հաղթելու այս աշխարհի առաջնությունում»,-ասել է Պեպեն։