Նորություններ

Օսլոյում հանձնել են 2022 թ.-ի խաղաղության Նոբելյան մրցանակը

2022 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը ներկա են եղել Նորվեգիայի թագավորական ընտանիքը եւ կառավարության անդամները: Այն ավանդաբար տեղի է ունենում Օսլոյի քաղաքապետարանի շենքում եւ հեռարձակվում է Նոբելյան հիմնադրամի կայքում։

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի դիմանկարով ոսկե մեդալը եւ դիպլոմը հանձնել է բելառուս իրավաբան եւ ակտիվիստ Ալես Բելյացկիին, որին ներկայացրել է նրա կինը՝ Նատալյա Պինչուկը, ինչպես նաեւ դատարանի որոշմամբ լուծարված ռուսական «Մեմորիալ» կենտրոնի եւ Քաղաքացիական ազատությունների ուկրաինական կենտրոնի ներկայացուցիչներ Յան Ռաչինսկուն ու Ալեքսանդրա Մատվիյչուկին։ Դափնեկիրները կոչմանն արժանացել են «իրենց երկրներում քաղաքացիական հասարակությունը ներկայացնելու համար»։

Բերիտ Ռայս-Անդերսենը կարծում է, որ մրցանակը շնորհելով՝ կոմիտեն այդպիսով նշել է նրանց ներդրումը խաղաղությանն աջակցության գործում։ «Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն համոզված է, որ այս տարվա խաղաղության մրցանակի երեք դափնեկիրները անձնավորում են քաղաքացիական հասարակության կենսական կարեւոր դերը խաղաղության հասնելու եւ այն պահպանելու գործում,- ասել է նա։

Քիմիկոս Ալֆրեդ Նոբելի վերջին կամքի համաձայն՝ խաղաղության մրցանակը, ի տարբերություն նրա անունը կրող այլ մրցանակների, շնորհվում եւ հանձնվում է ոչ թե Ստոկհոլմում, այլ Օսլոյում։ Իր կտակում գիտնականն ինքն է դա պնդել՝ նշելով նաեւ, որ մրցանակը շնորհելու մասին որոշումները պետք է կայացնի նորվեգական խորհրդարանի կողմից նշանակված հինգ հոգուց բաղկացած հանձնաժողովը։

Back to top button