ՄիջազգայինՆորություններ

Մարոկկոն կլինի առաջին աֆրիկյան երկիրը, որը ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային

Մարոկկոն կարող է դառնալ Աֆրիկայի առաջին երկիրը, որը կսկսի ռազմական օգնություն փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Le journal de l ֆրանսիական հրատարակությունը։

Նշվում է, որ Մարոկկոն նախատեսում է Ուկրաինային տրամադրել Т-72 տանկերի պահեստամասեր։ Այսպիսով, այդ պետությունը կլինի առաջին աֆրիկյան երկիրը, որը Կիևին կաջակցի սպառազինությամբ։

Հստակեցվում է նաև, որ Ուկրաինայի մայրաքաղաք տանկերի պահեստամասերը կուղարկվեն ԱՄՆ-ի առաջարկությամբ։

Ենթադրաբար, ամենախիստ գաղտնիության պայմաններում Վաշինգտոնին հաջողվել է համոզել պաշտոնական Ռաբատին Տ-72 տանկերի պահեստամասեր մատակարարել Կիևին։

 

 

Back to top button