Հերթական ողբերգшկшն դեպքը՝ Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքում. հայտնաբերվել է տղամարդու դի

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Տարոն Ներսիսյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Առաքելյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Կ-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կառուցվող շենքի 2-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։ Նա աշխատում էր նշված շինհրապարակում՝ որպես բանվոր։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում ավագ քննիչ Արշակյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։