Նորություններ

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմել է 395.30  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.56 դրամ (աճել է 2.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.72 դրամ (աճել է 3.70 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.33 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 394-401 դրամով, վաճառվում է 404-406 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 408-413 դրամով, վաճառվում է 426-432 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.48-6.21 դրամով, վաճառվում է 6.40-6.60 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 404-405 դրամով:

Եվրոն գնվում է 418-420 դրամով, վաճառվում է 424-427 դրամով:

Ռուբլին գնվում է 6.10-6.15 դրամով, վաճառվում է 6.25-6.30 դրամով:

Back to top button