Նորություններ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:

Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

Back to top button