ՄիջազգայինՆորություններ

Վաշինգտոնը շարունակում է նախազգուշացնել թուրքերին

ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության պետ Բիլ Բերնսը Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ զրույցում խստորեն դատապարտել է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի հենակետերի ուղղությամբ թուրքական ռազմական գործողությունները:

Բըրնսը Ֆիդանի հետ զրույցում զգուշացրել է, որ թուրքական հարվածները վտանգում են ամերիկյան ուժերի անվտանգությանը։

Նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:

Այս համատեքստում Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ սկսել Իրաքի հյուսիսում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն տարբեր կերպ արձագանքեց Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական գործողություններին Իրաքում և Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Մասնավորապես, Սպիտակ տան ազգային անվտանգության և ռազմավարական հարցերի համակարգող Ջոն Քիրբին նշել էր.

«Թուրքիան շարունակում է բախվել ահաբեկչական սպառնալիքի հետ, հատկապես երկրի հարավում։ Իհարկե, նրանք բոլոր իրավունքներն ունեն պաշտպանելու իրենց», ապա հավելեց, որ, այնուամենայնիվ, այս գործողությունները կարող են սահմանափակել Սիրիայի քրդական ուժերի կարողությունները ԻՊ-ի դեմ պայքարում»:

regionmonitor.com

Back to top button