Նորություններ

Երևան-Արմավիր ճանապարհին ձերբակալվել է 71-ամյա տղամարդըը, որի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու 22 փամփուշտ

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները օրերս բացահայտել են մի քանի հանցավոր դեպք։ Նոյեմբերի 29-ին Մեծամորի 24-րդ շենքի մոտ ձերբակալել են 56-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի գրամ քաշով 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Մեծամորցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Օրեր անց՝ դեկտեմբերի 2-ի առավոտյան, Մեծամորի ոստիկանները Երևան-Արմավիր ճանապարհին ձերբակալել և Մեծամորի բաժին են տարել Հայթաղ գյուղի 71-ամյա մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու 16 մմ տրամաչափի 22 փամփուշտ։ Նույն օրը ոստիկանության Մեծամորի բաժնում գրանցվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ակնալիճում բնակվող 64-ամյա տղամարդը ներկայացրել է «TT» տեսակի ատրճանակ և 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ։ Նա հայտնել է, որ դրանք գտել է հանգուցյալ եղբոր գործիքները դասավորելիս:
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button