Նորություններ

Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության ու ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օրն է

2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվեց դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության ու ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելու մասին բանաձևը:

Ամեն տարի ապրիլի 24-ին մեր բարեկամների ու համախոհների հետ ոգեկոչում ենք ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի հիշատակը:

Ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, իսկ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում:

 

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ

Back to top button