Նորություններ

Շղթայական ավտովթшր Երևանում. բախվել են պարեկային ծառայության Skoda-ն, վրացական համարանիշներով BMW-ն, Opel-ն ու VAZ 2107-ը, կան վիրավորներ

Դեկտեմբերի 8-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցում բախվել են վրացական համարանիշներով BMW, Skoda, Opel Astra և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կան վիրավորներ։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Skoda-ն հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում և սպասարկվում է պարեկային ծառայության Երևանի գնդի կողմից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button