ՆորություններՍպորտ

Պաշտոնական․ Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Լուիս դե լա Ֆուենտեն կստանձնի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) պաշտոնական կայքը։

61-ամյա մասնագետը նախկինում մարզել է երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականները, 2020 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել, հաղթել է Եվրո Մ-19 (2015), Մ-21 (2019) մրցաշարերը։

Դե լա Ֆուենտեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Լուիս Էնրիկեին։

Նոր մարզչի շնորհանդեսը նախատեսված է դեկտեմբերի 12-ին։

armsport.am

Back to top button