ՄիջազգայինՆորություններ

Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա. իրանցի փորձագետ

Իրանից անցկացրած զորավարժությունը բարկացրել է Ալիևին, քանի որ նա հասկացել է՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա: Այս մասին ISNA-ի հետ զրույցում ասել է Աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ, Նորվեգիայում Իրանի նախկին դեսպան Աբդոլռեզա Ֆարաջիռադը:

Ըստ փորձագետի՝ Ալիևն, օգտվելով Իրանում ընթացող ցույցերից, կոշտացրել է Իրանի դեմ հռետորաբանությունը:

Ֆարաջիռադը հավելել է, որ Իրանում ներքին միասնականության, միջուկային համաձայանգրի վերականգնման շնորհիվ երկրի խնդրիների զգալի մասը կնվազի, իսկ «Ալիևի նմանները իրենց ավելի զուսպ կպահեն»:

«Պետք է այդ խնդիրները լուծենք, հետո տեսնենք՝ Ալիևն ինչ է ասում, եթե լեզուն շատ երկարացնի, բնականաբար, պետք է իր տեղը ցույց տալ»,- ասել է իրանցի փորձագետը:

regionmonitor.com

Back to top button