ՆորություններՍպորտ

Գերմանիայի հավաքականում կոնֆլիկտ է տեղի ունեցել ԱԱ-2022-ի ժամանակ

Գերմանիայի հավաքականում ԱԱ-2022-ի ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել:

Ազգային թիմը երկու ճամբարի է բաժանվել՝ «Բավարիայի» ֆուտբոլիստները և մյուս բոլորը, հայտնում է Sport Bild-ը: Հանս-Դիտեր Ֆլիկին մեղադրել են «Բավարիայի» ֆուտբոլիստների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունենալու մեջ, ինչը թիմի ներսում տարաձայնությունների պատճառ է դարձել: Ֆլիկը չի կարողացել միավորել ամբողջ թիմին:

Խնդիրները սկսվել է խմբային փուլի 1-ին տուրի՝ Ճապոնիայի դեմ խաղից առաջ (1-2): One Love թևկապի շուրջ բանավեճը խաղից մեկ օր առաջ սկսել են Մանուել Նոյերն ու Լեոն Գորեցկան, որոնք պնդել են՝ թիմային լուսանկարի ժամանակ պարտադիր պետք է փակել բերանը՝ ի նշան բողոքի: Մյուս ֆուտբոլիստները չեն ցանկացել որևէ քաղաքական ակցիայի մասնակցել:

Ճապոնիայի դեմ խաղի ժամանակ շատ ֆուտբոլիստներ չեն հասկացել Ֆլիկի՝ Իլկայ Գյունդողանի փոխարեն Լեոն Գորեցկային խաղադաշտ մտցնելու որոշումը: Թիմի ներսում այս որոշումը քննադատել են «որպես փոխարինում ներդաշնակության համար», որպեսզի Գորեցկան գոհ մնա: «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը զայրացած էր այս որոշումից:

Մարկ-Անդրե տեր Շտեգենին ու Կայ Հավերցին չի գոհացրել այն, որ իրենք աշխարհի առաջնության խաղերի մի մասում մնացել են պահեստայինների նստարանին: «Բարսելոնայի» դարպասապահն առավել վշտացած է եղել, որ շանս չի ստացել, չնայած ակումբում իր ելույթներին:

«Բորուսիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն, որը «Բավարիայում» հանդես է եկել Ֆլիկի գլխավորությամբ, դուրս է եկել խաղադաշտ՝ չնայած առաջին խաղում ցուցադրած վատ խաղի, մինչդեռ Նիկո Շոտերբեկն ու Մաթիաս Գինտերն այդպես էլ ոչ մի շանս չեն ստացել:

armsport.am

Back to top button