ՆորություններՍպորտ

Մխիթարյանի գոլն ու «Ինտերի» խոշոր հաշվով հաղթանակը

Միլանի «Ինտերն» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթեց ավստրիական «Զալցբուրգին»:

Իտալիայի փոխչեմպիոնի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 20-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: 33-ամյա կիսապաշտպանին 80-րդ րոպեին փոխարինեց «Ինտերի» լեգենդ Դեյան Ստանկովիչի որդին՝ 17-ամյա Ալեքսանդրը:

42-րդ րոպեին «Ինտերի» առավելությունը կրկնապատկեց իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին, իսկ 72-րդ րոպեին «Զալցբուրգի» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ բրազիլացի պաշտպան Բերնարդոն: Խաղի վերջակետն ավելացված ժամանակի առաջին րոպեին դրեց «Ինտերի» 17-ամյա արգենտինացի ֆուտբոլիստ Վալենտին Կարբոնին:

Ընկերական խաղ

«Ինտեր» (Իտալիա) — «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 4-0

Հենրիխ Մխիթարյան, 20, Ֆրանչեսկո Աչերբի, 42, Բերնարդո, ինքնագոլ, 72 («Զալցբուրգ»), Վալենտին Կարբոնի, 90+1

Back to top button