ՄիջազգայինՆորություններՏնտեսական

Առնոն շրջանցել է Իլոն Մասկին. վերջինս մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում 2-րդն է

Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջին տեղը զիջել է լյուքս դասի ապրանքներ արտադրող ֆրանսիական (LVMH Moet Hennessy — Louis Vuitton) LVMH ընկերության սեփականատեր Բեռնար Առնոյին և նրա ընտանիքին: Այս մասին հայտնում է Forbes-ը:

Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ Մասկի կարողությունն այժմ գնահատվում է 184,6 մլրդ դոլար, մինչդեռ Առնոյի և նրա ընտանիքի կարողությունը կազմում է 185,1 մլրդ դոլար։

Ֆրանսիական LVMH-ն արտադրում է պերճանքի առարկաներ Louis Vuitton, Givenchy, Guerlain, Kenzo, Moet & Chandon, Hennessy և այլ ապրանքանիշերով: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում։

Back to top button