ՄիջազգայինՆորություններ

Ռուսական ուժերի հրամանատարն այցելել է ինձ՝ Անկարայի հետ միջնորդելու համար. SDF հրամանատար

Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) հրամանատար Մազլում Աբդին Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը «դավաճանել է» իր դաշնակիցներին, երբ 2019 թվականի վերջին չի կանխել Թուրքիայի ներխուժումը:

Մազլում Աբդիին պատասխանել է հարցին, թե արդյոք SDF ուժերը հերթական «դավաճանության» են ենթարկվել:

«Մենք միշտ անհանգստանում ենք, սակայն հույս ունենք, որ ԱՄՆ վարչակարգը կկատարի իր խոստումներն ու պարտավորությունները և թույլ չի տա Թուրքիային որևէ գործողություն իրականացնել»,- նշել է Աբդին:

Նրա խոսքով՝ թուրքական ինքնաթիռները Դեր Զոր են մտել և Ալ-Հոլ ճամբարը, քանի որ Սիրիայի օդային ամբողջ տարածքը բաց է եղել:

Քուրդ հրամանատարը մանրամասներ է նաև հայտնել Սիրիայում ռուսական զորքերի հրամանատար Ալեքսանդր Չայկոյի հետ հանդիպումից: Նա նշել է, որ ռուս հրամանատարն այցելել է Անկարայի հետ միջնորդելու համար:

«Կարող ենք ասել, որ Ռուսաստանը ներկայումս չեզոք դիրք է զբաղեցնում Թուրքիայի և Սիրիայի միջև ու փորձում է վավերացնել 2019 թվականի Սոչիի համաձայնագիրը և լուծել տեղի ունեցող խախտումները»,- հավելել է Աբդին:

Հիշեցնենք, որ 2019-ին Թուրքիան Սիրիայի Աֆրին շրջանում «Խաղաղության ակունք» անվամբ ռազմական գործողություն իրականացրեց, որի հետևանքով Աֆրինը դուրս մնաց Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:

Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջերս հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ:

regionmonitor.com

Back to top button