ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

Աներևակայելի տոկունություն ու կամքի ուժ ունեցող կինը. 88-ի աղետից 34 տարի անց

1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո շատ-շատերն իրենց մեջ ուժ գտան, շարունակեցին ապրել ու արարել՝ փորձելով այլ պայմաններում և այլ իրականությունում կառուցել իրենց երազած ապագան:

Գրետա Վարդանյանն իր ընտանիքից փրկված միակ անդամն էր: Նա երկրաշարժի ժամանակ ընդամենը 2 տարեկան էր, կորցրել էր 2 ոտքերը, բայց շարունակեց ապրել, պայքարել ու վերաիմաստավորել իր կյանքը: Երկու բարձրագույն կրթություն ստացավ, ավարտեց Շիրակի պետական համալսարանի նախադպրոցական հոգեբանություն և մանկավարժություն ֆակուլտետնը, իսկ մագիստրատուրան՝ զինվորական հոգեբանություն բաժինը:

Գրետան միջազգային կարգի սպորտի վարպետ է, ծանրամարտի պարօլիմպիկ խաղերի է մասնակցել աշխարհի 16 երկրներում, մեդալներ նվաճել, նաև մարզիչ է: Աշխատում  է Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ որպես փորձագետ: Ընտանիքում սիրված կին է, դուստրերի համար հոգատար մայր:

Աներևակայելի տոկունություն ու կամքի ուժ ունեցող կնոջ մասին է ԳԱԼԱ-ի պատրաստած տեսանյութը:

Back to top button