ՆորություններՍպորտ

Ռեալը պատրաստ է 90 մլն եվրո վճարել Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի համար

Մադրիդի «Ռեալը» միացել է Խորվաթիայի հավաքականի և «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի համար պայքարին։

Ըստ լրագրող Ալֆրեդո Պեդուլայի՝ ակումբը պաշտպանի համար 90 մլն եվրոյի առաջարկ է պատրաստում։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել գործարքը։

Ավելի վաղ Գվարդիոլի գործակալը խոսել էր ֆուտբոլիստի ապագայի մասին։

Հաղորդվում է նաև, որ «Ռեալը» հետաքրքրված է «Ուդինեզեի» և Սլովենիայի հավաքականի 24-ամյա պաշտպան Սենդի Լովրիչի ծառայություններով։

armsport.am

Back to top button