ԱԱ-2022. Պորտուգալիան առաջին խաղակեսում 2 գոլ խփեց

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի վերջին խաղում մրցում են Պորտուգալիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։ Առաջին խաղակեսում 2:0 հաշվով առավելության հասան պորտուգալացիները։
17-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» 23-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը, որն առաջին անգամ է ընդգրկվել ազգային թիմի մեկնարկային կազմում (տեսանյութ)։
37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մնացել է պահեստայինների նստարանին։
Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմի երկրորդ գոլը 33-րդ րոպեին խփեց պորտուգալական «Պորտուի» 39-ամյա պաշտպան Պեպեն։ Անկյունայինից գոլային փոխանցում կատարեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 38-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (տեսանյութ)։
Ընդմիջում է։
Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Մարոկկոյի հետ, որը պայքարից դուրս է թողել իսպանացիներին։