Նորություններ
Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, միջադեպեր չեն գրանցվել, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
«30 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում ։ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:
Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:
Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: