ՆորություններՍպորտ

ԱԱ-2022․ Մարոկկոն պայքարից դուրս թողեց Իսպանիային

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի նախավերջին խաղում մրցեցին Մարոկկոյի եւ Իսպանիայի հավաքականները։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլ խփել թիմերը չկարողացան՝ 0:0:

Հսկայական տարածքային առավելություն ուներ Իսպանիան (77 տոկոս գնդակի վերահսկողություն), սակայն 2 հարված կատարեց դարպասին, իսկ Մարոկկոն կարողացավ 3 անգամ հարվածել դարպասին։

 

Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Մարոկկոն՝ 3:0։

Իսպանիայի թիմի հենց առաջին հարվածն անհաջող էր։ Ֆրանսիական ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Պաբլո Սարաբիան հարվածեց ուղղահայաց դարպասաձողին։ ՊՍԺ-ի երկրորդ ներկայացուցիչն էլ ձախողեց։ 25-ամյա կիսապաշտպան Կառլոս Սոլերի հարվածից հետո սեյվ կատարեց իսպանական «Սեւիլիայի» 31-ամյա դարպասապահ Բոնոն։ Իսպանիայի երրորդ հարվածն էլ ձախողեց «Բարսելոնայի» 34-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։

Մարոկկոն առաջին անգամ հանդես կգա քառորդ եզրափակիչում եւ կմրցի Պորտուգալիա — Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

 

 

 

Back to top button