ՆորություններՍպորտ

Ծանրամարտի ԱԱ-ին կմասնակցի 537 ծանրորդ

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում առաջին անգամ է անցկացվում ծանրամարտի աշխարհի առաջնություն: Մրցավայր են մեկնել մեծ թվով մարզիկներ՝ 13 օլիմպիական չեմպիոն և 15 համաշխարհային ռեկորդակիր: Նրանք Փարիզի  օլիմպիական խաղերի ճանապարհին  հանդես են գալիս նոր քաշային կարգերում:

«Ճանապարհը դեպի Փարիզ սկսվում է այստեղից, երբ մենք շարժվում ենք դեպի նոր ապագա: 93 երկրների  թիմեր են ներկայացել առաջնությանը: Նախապատրաստական խնդիրները, ճանապարհորդության և վիզայի հետ կապված դժվարությունները և այլ պատճառներ  շատերին թույլ չեն տվել ներկայանալ ստուգատեսին:  709 հայտավորվածներից մրցավայր է ժամանել 537 պատվիրակ», – ասել է  IWF-ի նախագահ Մուհամմեդ Ջալուդը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  մեր երկրից մրցաշարում  մեդալների համար կպայքարեն  12 մարզիկ – մարզուհիներ: Նրանցից առաջինը ծանրահարթակ կմտնի Իզաբելա Յայլյանը:

armsport.am

Back to top button