Նորություններ

Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ահազանգել են քաղաքացիները

ՀՀ սննդամթերքի անվտանգության թեժ գծով քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Բաղրամյան 47/10 հասցեում գործող «Սիմվարդ» ՍՊԸ-ին պատկանող «Ջեստ» սուպերմարկետից։

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք․ սարդելկա, բժշկական երշիկ, քյուֆթա, կարագ, հավ, նրբերշիկ, յոգուրտ, պանրիկ, համեմունք ծիտրոն և այլն:

Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել:

Back to top button