ՄիջազգայինՆորություններ

Իրանցի փորձագետ. «Ադրբեջանը գիտի, որ Իրանի դեմ էական կշիռ չունի»

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Մոհամմադ Ռեզա Դամավանդին ISNA-ին տված հարցազրույցում, անդրադարձել է Իարնի սահմաններին Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությանը:

«Ադրբեջանը գիտի, որ Իրանի դեմ էական կշիռ չունի, բայց քանի որ իր թիկունքում աջակցություն է զգում, իր պատկերացումները իրական է համարում ու Իրանի դեմ կոշտ և ոչ պատշաճ բառապաշարով է հանդես գալիս: Անձամբ Ալիևն էլ վերջին ամիսներին բազմիցս ընդգծել է, որ իր երկրի շահերից ելնելով դեսպանատուն են բացելու Թել Ավիվում և շարունակելու են Իսրայելից ու այլ երկրներից զենքի գնումները: Իրականում նման հայտարարությունները գալիս են այն պատրանքից, որ կարծում է, որ Հայաստանին հաղթել է և պետք է դա այլ տեղերում էլ ցույց տալ: Մյուս կողմից Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժությունների անցկացումն ինքնին խնդիր չէ, նման զորավարժություններ տարածաշրջանի երկրների միջև սովորաբար անցկացվում են, բայց եթե զորավարժությունները դիտարկենք Ալիևի հայտարարությունների ֆոնին լիովին պարզ է, որ հասցեատերն Իրանն է և ոչ թե Հայաստանը: Եթե Ալիևն այդ բառապաշարով ցանկանում է սադրել Իրանին ու կոշտ արձագանք ստանալ, ապա թող իմանա, որ ԻԻՀ-ն չի մտնելու այն խաղի մեջ, որ Ադրբեջանը ցանկանում է այլոց հրահրմամբ ստեղծել»:

Դամավանդին ընդգծել է, որ Իրանը պետք է հստակ ռազմավարություն և պլան բ ունենա, և եթե այսօր ծրագիր չունենա, 6 ամիս անց փաստի առջև է կանգնելու:

Հիշեցնենք, որ զորավարժություններն ընդգրկում են Բաքու քաղաքը և Իրանի հետ սահմանակից Ջրական (Ջաբրայիլ), Աստարայի և Իմիշլիի շրջանների տարածքները:

regionmonitor.com

Back to top button