Նորություններ

Դոլարն ու եվրոն արժևորվում են

ՀՀ բանկերում այսօր ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 395.11 դրամ`դեկտեմբերի 4-ի համեմատ արժևորվելով 0.16 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 404 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 400 դրամ է, իսկ վաճառքը՝ 405-406 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 408.08 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 421 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 420 դրամ է, վաճառքը՝ 428 դրամ։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 5.96 դրամ, վաճառքը՝ 6.35 դրամ։ Իսկ փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 6.15 դրամ, վաճառքը՝ 6.30 դրամ։

Back to top button