ՄիջազգայինՆորություններ

Չավուշօղլուն հերթական անգամ հաստատել է հայ-թուրքական գործընթացի կախվածությունը հայ-ադրբեջանականից

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած «Թուրքիայի նախաձեռնողական և մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսին ելույթի ժամանակ հերթական անգամ անդրադարձել ՀՀ-ի հետ տարվող գործընթացներին:

Այս համատեքստում նա նախ խոսել է Կովկասով անցնելիք «Միջին միջանցքի» մասին՝ Հայաստանի խորհուրդ տալով խելացի գործել և նույնպես օգտվել այդ ուղիներից: Դրանից հետո Չավուշօղլուն անմիջապես անցում է կատարել Թուրքիայի ու Ադրբեջանի՝ «Հայաստանին խաղաղության ձեռք մեկնելու» թեզին՝ հերթական անգամ իրար կապելով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացները:

«Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության ձեռք մեկնեցին, Ադրբեջանը համապարփակ խաղաղության պայմանագրի առաջարկով հանդես եկավ, բանակցությունները պետք է կենտրոնացված լինեն արդյունքի վրա։ Մենք էլ կարգավորման գործընթաց ունենք (ՀՀ-ի հետ), սակայն բավականին բնական է այն, որ դա, անշուշտ, տանում ենք Ադրբեջանի հետ համակարգմամբ, ծայրաստիճան բնական է նաև այն, որ այդ երկու գործընթացներն էլ միմյանց աջակցում են, կամ ազդում միմյանց վրա, որևէ մեկն էլ թող դա անընդունելի չհամարի»,- ասել է Չավուշօղլուն։

ermenihaber.am

Back to top button