Նորություններ

Գեղամ Մանուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն այս պահին չկա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու միջնորդություն չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին դատախազությունից։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, համաձայն որի՝ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին մեղադրանք առաջադրելու համար խորհրդարան կգա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գեղամ Մանուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով, ինչը հենց Մանուկյանը հաստատել էր մեզ հետ զրույցում:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, եւ բավականին խիստ է դրվել հարցը՝ պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայի ուժային կառույցներ մոտ:

Back to top button