Նորություններ

Մինչև 2024 թ․ կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը

Հայաստանում նախատեսվում է 2023-ի հունվարի 1-ից մինչև 2024-ի հունվարի 1-ը դադարեցնել կենսաչափական անձնագրերի տրամադրումը քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նախատեսվում է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը: Իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը:

«Բացի այդ ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի՝ նորերով փոխարինումը»,- ասաց փոխոստիկանապետը:

Back to top button